Հմայիչ. Ռոզա Ֆիլբերգի լուսանկարը

12:41   13 դեկտեմբերի, 2019

Երգչուհի Ռոզա Ֆիլբերգը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում երգչուհին սեւ հագուստ է կրում։ Ռոզան գեղեցիկ սանրվածքով է եւ արձակել է մազերը, իսկ կերպարն ամբողջացրել է արտահայտիչ շպարը։ Լուսանկարը մեկնաբանված չէ։

Ավելի վաղ երգչուհին առաջին անգամ լուսանկար էր հրապարակել սիրելի հետ։ Զույգը նշանադրվել է հոկտեմբերին։ «Հավատո՞ւմ եք ճակատագրին»,- լուսանկարը մակագրել էր Ռոզան։ Իսկ հետեւորդները շտապել էին երջանկություն մաղթել նրանց։



© NEWS.am STYLE