Անի Երանյանի հմայիչ լուսանկարն ու հետաքրքիր մեկնաբանությունը

13:48   13 դեկտեմբերի, 2019

Դերասանուհի Անի Երանյանը կիսվել է ամանորյա ֆոտոշարքի լուսանկարով ու այն ուղեկցել հետաքրքիր մեկնաբանությամբ։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում դերասանուհին բեժ գույnի բլուզ է կրում։ Շպարն ընդգծել է նրա գեղեցկությունը, իսկ կերպարն ամբողջացրել է ոճային սանրվածքը։ «Ինչիս է հարկավոր հավերժություն առանց քեզ»,- հրապարակումը մակագրել է դերասանուհին։

Օրեր առաջ դերասանուհին պատասխանել էր հետեւորդների հարցրերին։ «Անին կցանկանա՞ր ետ տալ ժամանակը» հարցին դերասանուհին բացասական պատասխան էր տվել։ Հրապարակված կադրում նա սեւ բլուզ էր կրում, մեղմ շպարով էր ու գեղեցիկ դիմահարդարմամբ։

Լուսանկարը՝ Ann Sukiasyan



© NEWS.am STYLE