Ոճային հագուստ, խոշոր աքսեսուարներ. Տաթեւ Սարգսյանի լուսանկարը

14:51   13 դեկտեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Տաթեւ Սարգսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ոճային կերպարում է։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է) Տաթեւը պատասխանել է հետեւորդների հարցերին, որոնցից մեկը նշել է, որ դերասանուհին շատ բարի աչքեր ունի։ Ի պատասխան Տաթեւը լուսանկար է հրապարակել, որում մուգ գույնի տաբատ է կրում, սպիտակ վերնաշապիկ։ Նա հավաքել է մազերը, կերպարն ամբողջացրել խոշոր աքսեսուարներով՝ վզնոց եւ մատանի։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին հետաքրքիր նախշերով սպիտակ բլուզ էր կրում։ Նա արձակել էր մազերը եւ վառ շպար ընտրել, որն ընդգծել էր գեղեցկությունը։ «Հետոն իմը չէ, իմը այս պահն է»,- հրապարակումը մակագրել էր նա։

 



© NEWS.am STYLE