«Գեղեցկուհիներ». Զարուհի Բաբայանի ու դստեր լուսանկարը Մոսկվայից

15:47   13 դեկտեմբերի, 2019

Երգչուհի Զարուհի Բաբայանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին պատկերված է դստեր՝ պարուհի Սոֆի Դեւոյանի հետ։ Լուսանկարն արվել է Կարմիր հրապարակում։ Մայր ու դուստր ոճային կերպարում են։ Զարուհին սեւ բաճկոն է կրում եւ սեզոնի ամենաթրենդային պայուսակներից մեկը։ Սոֆին նախապատվություն է տվել բեժ գույնի բաճկոնին ու գլխազարդին։ Երկուսն էլ վառ շպարով են։ Հետեւորդները հաճոյախոսություններ են արել նրանց։ Օգտատերերից մեկը գրել է․ «Գեղեցկուհիներ»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Զարուհին պատկերված էր սիրված երգչուհի Քրիստինե Պեպելյանի հետ։ Երկուսն էլ շքեղ կերպարում էին։ Զարուհի Բաբայանը փայլուն հագուստ էր կրում ու արտահայտիչ շպարով էր, իսկ Քրիտսինե Պեպելյանը բաց գույնի զգեստ էր ընտրել՝ կերպարն ամբողջացնելով նուրբ ականջօղերով։ Լուսանկարը մեկնաբանված չէր։



© NEWS.am STYLE