Լիա Զախարյանի լուսանկարը «Զվարթնոց» օդանավակայանից

21:41   13 դեկտեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին առանց շպարի է։ Նա սպորտային հագուստ է կրում, մարզակոշիկներ։ Լիան արձակել է մազերը, իսկ մեկնաբանություններում գրել է. «Ուրբաթ 13 (կամ անախորժությունների օր)։ Հիմար տարվա հիմար ամսվա հիմար օր»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին կանաչ, միջին երկարության զգեստ էր կրում։ Հագուստն ընդգծում էր Լիայի գեղեցիկ կազմվածքը։ Դերասանուհին արձակել էր մազերը, զգեստը համադրել ցածրակրունկ երկարաճիտների հետ։ «Ամենալավ տոները մեր ներսում են»,- հրապարակումը մակագրել էր նա։

Գլխավոր լուսանկարը՝ @vahestep



© NEWS.am STYLE