TSUM-ում առաջին անգամ ցուցադրվել է Vetements x Star Wars հավաքածուն. Կիրկորովը գնել է գրեթե ամբողջը

16:05   13 դեկտեմբերի, 2019

Vetements-ն ու Lucasfilm Ltd.-ն հատուկ հավաքածու են ստեղծել՝ ի պատիվ «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարի վերջին մասի էկրաններ բարձրանալուն։ Դրանում 44 իր է ներառված՝ հուդի, սվիթշոթեր, վերնաշապիկներ, ջինսեր, զգեստներ եւ շապիկներ, որոնք զարդարված են Star Wars-ի մոտիվներով պրինտերով։

View this post on Instagram

A post shared by VETEMENTS (@vetements_official) on

Vetements x Star Wars հավաքածուի թողարկումը տեղի է ունեցել Կենտրոնական ունիվերսալ խանութում դեկտեմբերի 12-ին։ Դա ապրանքանիշի այն գաղտնի իրադարձությունն է, որի մասին հայտնի է դարձել մի քանի շաբաթ առաջ. այն ընկերության առաջին միջոցառումն է Ռուսաստանում։

Telegram-յան «Только никому» ալիքի հաղորդմամբ՝ Ֆիլիպ Կիրկորովը մեծքանակ իրեր է գնել Vetements со Star Wars համագործակցությունից։ Ըստ լուրերի՝ ամբողջ հավաքածուն արդեն իսկ վաճառվել է։

Ռուսական փոփի արքան զարմացրել է հումորի զգացումով։ Նա Vetements-ի՝ «QUEERS STILL HERE» («Գեյերը դեռ այստեղ են») գրությամբ բաճկոն է կրել։ Լուսանկարը հրապարակել է մոսկովյան հայտնի դիզայներ Ալեքսանդր Սիրադեկյանը։



© NEWS.am STYLE