Off-White-ն ու Լուվրը ներկայացրել են համագործակցությունը. իսկապես, լավ է ստացել

19:12   13 դեկտեմբերի, 2019

Off-White-ի ստեղծագործական տնօրեն Վիրջիլ Աբլոն հավաքածու է թողարկել, որը նվիրված է Լուվրում Լեոնարդո դա Վինչիի ցուցադրությանը։ Հավաքածուում ներկայացված են սեւ, սպիտակ եւ մոխրագույն շապիկներ ու հուդիներ։ Դրանց վրա առկա են Աբլոյի ստորագրության, Off-White-ի լոգոտիպերի եւ դա Վինչիի ստեղծագործությունների ռեպրոդուկցիաներ տեսքով պրինտեր։

Նկարների շարքում, որոնցով ոգեշնչվել է Վիրջիլը, «Մադոննան ժայռերում», «Սուրբ Աննան Մարիամի եւ մանուկ Քրիստոսի հետ» ստեղծագործություններն են։ Աբլոն հատուկ է օգտագործել դա Վինչիի ոչ ամենաճանաչելի աշխատանքները, քանի որ ցանկացել է «մարդկանց ստիպել բացել իրենց նոութբուքերը եւ որոշակի հետազոտություն անցկացնել՝ ավելին իմանալու այն մասին՝ ինչ են տեսնում եւ կրում։ ... Այս աշխարհը նրանց համար բացահայտելու համար»։

Հավաքածուն կվաճառվի Լուվրի հուշանվերների խանութում, ինչպես նաեւ Off-White-ի եւ Farfetch-ի կայքերում, գրում է Blueprint-ը։



© NEWS.am STYLE