Հայտարարվել է «Տանը մենակ» ֆիլմի վերաթողարկման դերասանական կազմը

22:16   13 դեկտեմբերի, 2019

«Տանը մենակ» ֆիլմի վերաթողարկմանը կմասնակցեն Արչի Յետսը, Էլլի Քեմփերը եւ Ռոբ Դելանին, հաղորդում է Variety-ն:

Յեյթսը, որն ավելի վաղ նկարահանվել էր «»Ջո ճագարը» ֆիլմում, նոր կերպար է մարմնավորելու, այլ ոչ թե Քեւին Մաքքալիսթերին՝ օրիգինալ ֆիլմից:

Ավելի վաղ ենթադրվում էր, որ ֆիլմում Քեմփերը եւ Դելանին կլինեն Յետսի ծնողները, սակայն իրազեկ աղբյուրները պնդում են, որ նրանք կարող են խաղալ մեկ այլ զույգի, որը կապ չունի նրա հետ:

Առաջին «Տանը մենակ» ֆիլմը վարձույթում հավաքել է 476,7 մլն դոլար, երկրորդ մասը նույնպես մեծ հաջողություն է ունեցել։

Ֆիլմի ռեժիսորը Դեն Մազերն է, իսկ սցենարը գրում են Մայքի Դեյն ու Սթրիթեր Զայդելը։ Պրեմիերայի ամսաթիվը դեռ չեն հայտնում։

Լուսանկարը՝ REX/SHUTTERSTOCK



© NEWS.am STYLE