«Գահերի խաղ»-ի հեղինակները սարսափների վարպետ Հովարդ Լավկրաֆթի մասին թրիլեր կնկարահանեն

23:12   13 դեկտեմբերի, 2019

«Գահերի խաղի» շոուրաներներ Դեիիդ Բենիոֆը եւ Դ. Բ. Ուայսը Warner Bros. ստուդիայի համար կզբաղվեն «Լավկրաֆթ» գրաֆիկական վեպի էկրանավորմամբ։  Այս մասին հայտնում է  Deadline-ը։

Դա կլինի թրիլեր, որի գործողությունները ծավալվելու են 1920-ական թվականներին։  Սյուժեի հիմքում ընկած է այն գաղափարը, որ գրողի երեւակայությունն իրական է եղել, իսկ նրա նկարագրած հրեշներն իսկապես գոյություն ունեն։

Այս մասին պատմում է «Լավկրաֆթ» գրաֆիկական վեպը, որը հիմք կհանդիսանա ապագա ֆիլմի համար։  Հեղինակներ Հանս Ռոդիոնոֆը եւ Քիթ Հիֆենը հետեւում են Լավկրաֆթի կենսագրությանը՝ տարօրինակ մանկությունից (ապագա գրողի մայրը նրան աղջիկ երեխայի հագուստ էր հագցնում) մինչեւ ցավոտ ամուսնալուծությունը։ «Լավկրաֆթը սկսում է հավատալ, որ նա «Նեկրոնոմիկոնի» պահապանն է, որն անիծված գրքից է եւ հանդիսանում է փակ դուռ: Արդյոք նա իրականում խելագար էր։ Թե նա հերոս էր», - ասվում է գրաֆիկական վեպի ծանոթագրության մեջ։

Նախագծի սցենարիստները Ֆիլ Հեյն ու Մեթ Մանֆրեդին են, որոնք աշխատել են «Էոն Ֆլաքս», «Համատեղ ուղեւորություն» ֆիլմերի, ինչպես նաեւ «Վրեժխնդրության ժամանակն է» եւ «Հրավեր» ֆիլմերի վրա, որոնց ռեժիսորը Կարին Կուսամանն է:

Օգոստոսին հայտնի դարձավ, որ Բենիոֆը եւ Ուայսը պայմանագիր են կնքել Netflix-ի հետ, որտեղ նրանք գրելու են սցենարներ, զբաղվելու են սերիալների եւ ընկերության ֆիլմերի արտադրությամբ եւ ռեժիսուրայով: Netflix-ի հետ աշխատելու համար նրանք հրաժարվել են աշխատել «Աստղային պատերազմների» մասին ֆիլմերի վրա, որոնցից առաջինի թողարկումը նախատեսված էր 2022 թվականին:

Լուսանկարը՝ CHRIS PIZZELLO/INVISION/AP



© NEWS.am STYLE