«Փռշտալուց կես վայրկյան առաջ»․ Մկրտիչ Արզումանյանի զվարճալի կադրը

23:36   13 դեկտեմբերի, 2019

Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը գրեթե միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում տեղի ունեցող հանրային իրադարձություններին: Դերասանի էջը լի է զվարճալի ու դրական հրապարակումներով։

Մկրտիչ Արզումանյանն իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է զվարճալի եւ հումորային կերպարում։ Դերասանը կրում է զոլավոր վերնաշապիկ, իսկ դեմքի արտահայտության մասին նա հիշատակել է հրապարակման մեջ։ Նոր հրապարակմանը կից սիրված դերասանը գրել է․ «Փռշտալուց կես վայրկյան առաջ»։

Ավելի վաղ հրապարակված կադրում դերասանը կրկին պատկերված էր հումորային կերպարում։ Դերասանը կրում էր սպիտակ վերնաշապիկ, իսկ հրապարակմանը կից սիրված գրել էր․ «Երբ ցուրտ տեղից տաք տեղ ես մտնում»։



© NEWS.am STYLE