Քարդաշյանի «ռուս նմանակը» փարթամ բարեմասնությունները դժվարությամբ է ծածկել միկրով բիկինիով (ֆոտո/վիդեո)

10:13   14 դեկտեմբերի, 2019

25-ամյա ռուս մոդել Անաստասիա Կվիտկոն շարունակում է հետեւորդներին ուրախացնել կրակոտ լուսանիարներով։ Այս անգամ աստղն իր Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որում ներկայացել է լողափից։ Նա կրում է միկրո-բիկինի: Անկեղծ լողազգեստը հետեւորդներին թույլ է տվել հերթական անգամ վայելել գեղեցկուհու շքեղ կազմվածքն ու բարակ գոտկատեղը։

Քարդաշյանի ռուս նմանակի ոչ ստանդարտ արտաքինը երկրպագուներին խելքահան է արել։ Գունեղ հոլովակն ընդամենը մեկ օրում հավաքել է գրեթե մեկ միլիոն դիտում։ Ավելի քան հազար երկրպագուներ հրապարակմանը կից հիացական մեկնաբանություններ են կատարել։

«Հիանալի տեսք ունեք», «Ձեր երկրպագուների համար լավագույն նվերը ձեզ տեսնելն է», «Հրաշալի էկզոտիկ աստվածուհի», «Սիրում եմ քեզ, իմ թագուհի», - գրել են հետեւորդները։

Աղբյուրը՝ 5канал



© NEWS.am STYLE