Հայտնի են 2019թ․-ի ամենասկանդալային աստղերի անունները

15:19   14 դեկտեմբերի, 2019

USA Today կայքը հրապարակել է 2019 թվականի ամենասկանդալային հայնտի մարդկանց անունները։  Աստղերի ցուցակում, որոնք հայտնվել են աղմկահարույց սկանդալներում կամ դաժան փորձություններ են վերապրել, ընդգրկվել է տասը մարդ:

Դերասան եւ կատակերգու Քեւին Հարթը ցանկում է հայտնվել դեռեւս 2018 թվականի վերջին ծագած սկանդալի պատճառով: Դեկտեմբերին նրան նշանակել են 91-րդ «Օսկարի» հաղորդավար, սակայն նույն ամսին նա հրաժարվել է այդ դերից՝ բախվելով քննադատության՝ սոցցանցերում հոմոֆոբ արտահայտությունների պատճառով, որոնք նա հրապարակել էր գրեթե տասը տարի առաջ: Իր խոսքերի համար դերասանը ներողություն է խնդրել, իսկ 2019-ի սկզբին հայտարարել, որ այլեւս չի պատրաստվում քննարկել տեղի ունեցածը՝ նշելով, որ այդ սկանդալը ոչ մի կերպ չի ավարտվի: Բացի այդ, սեպտեմբերին Հարթը լուրջ վթարի է ենթարկվել։

«Հուսահատ տնային տնտեսուհիները» սերիալի աստղ Ֆելիսիթի Հաֆմանը ցուցակում է հայտնվել կաշառքի հետ կապված սկանդալի պատճառով, որը փորձել է տալ դստեր քոլեջ ընդունվելու համար: Նա խարդախության համար դատարանի կողմից դատապարտվել է 14 օրվա ազատազրկման։  Նմանատիպ պատմություն տեղի է ունեցել նաեւ դերասանուհի Լորի Լաֆլինի հետ, սակայն նա հայտարարել է անմեղության մասին եւ սպասում է դատին:

Ցուցակում տեղ է գտել նաեւ Disney-ի նախկին աստղ Բելլա Թորնը, որը հաքերների շանտաժի պատճառով ստիպված է եղել սոցցանցերում հրապարակել սեփական մերկ լուսանկարները։ Բացի այդ, ցուցակում նշված են Քլոե Քարդաշյանը, որը բաժանվել է բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնից եւ հեռուստահաղորդավարուհի Վենդի Ուիլյամսից, որն ապահարզան է տվել Քեւին Հանթերին: Երկու բաժանումներն էլ տեղի են ունեցել գործընկերների դավաճանության պատճառով։

Աղբյուրը՝ Lenta 



© NEWS.am STYLE