Փնտրում եմ երազանքիս ամուսնուն. այլեւս չեմ դիմանում

23:18   31 հուլիսի, 2013

Բարի երեկո: Այլեւս չեմ դիմանում: Շուտով ուժ կհավաքեմ եւ կասեմ նրան, որ սիրահարվել եմ: Եվ ինչ լինում է՝ թող լինի: Ի՞նչ եք կարծում:

Այլեւս չեմ կարողանում զսպել զգացմունքներս: Այնքան ծիծաղելի է. ես, որ միշտ կարողանում էի նվաճել տղամարդկանց սրտերը, նրանց հետ մղել, լինել զուսպ եւ սառը, դժվարությամբ եմ ինձ տիրապետում:

Նա, հավանաբար, իսկապես իմ կեսն է: Եվ ես պետք է ցանկացած գնով հասնեմ նրան: Չեմ ուզում սեքսին դիմել… Տղամարդուն գրավելու համար միայն արտաքին գեղեցկությունն ամենեւին էլ բավարար չէ: Որքան էլ շարքային հնչի, բայց ներքին գեղեցկություն, գրավչություն է հարկավոր, անհրաժեշտ է սովորել գրավել տղամարդու ուշադրությունը: Պետք չէ շփոթել հրապուրելն ու գայթակղելը: Տղամարդուն գայթակղելը դյուրին է, իսկ ահա ստիպել նրան մտածել, երազել քեզ հասնելու մասին՝ շատ ավելի դժվար է:

Խորհուրդներ եւ առաջարկություններ եմ ընդունում:

Լիլիթ



© NEWS.am STYLE