«Համբուրիր մայրիկին»․ Եկատերինա Վարնավան կիսվել է հազվադեպ ընտանեկան կադրով

17:10   14 դեկտեմբերի, 2019

«Comedy Woman»-ի աստղ, հումորիստուհի Եկատերինա Վարնավան նշել է իր 35-րդ տարեդարձը։  Եվ չնայած աստղը չի կիսվում անձնական կյանքի մանրամասներով, շատերը գիտեն, որ Եկատերինայի ընտրյալը Կոնստանտին Մյակինկովն է:

Վերջապես իր միկրոբլոգում Վարնավան կիսվել է նոր լուսանկարով, որում պատկերված է մայրիկի՝ Գալինա Վարնավայի հետ։

Երկրպագուները կարծում են, որ Եկատերինա Վարնավան շատ նման է մորը, որն իր տարիների համար հիանալի տեսք ունի: Հրապարակմանը կից հաճոյախոսություններ են հղել դերասանուհի Անժելիկա Կաշիրինան, Սվետլանա Բոնդարչուկը եւ բալետի պարուհի Ուլյանա Պիլաեւան:

«Համբուրիր մայրիկին։ Փոխանցիր, որ նա հիանալի դուստր ունի» — գրել է Թիմուր Ռոդրիգեսը։

«Ինչ քնքշություն։ Առողջություն եւ բարեկոցություն ձեր ընտանիքին», - գրել են հետեւորդները։

Աղբյուրը՝ 5канал



© NEWS.am STYLE