Կարճ վարսեր, մեղմ շպար․ Լիլիթ Հովհաննիսյանի նոր կերպարը (ֆոտո)

11:39   14 դեկտեմբերի, 2019

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը միկրոբլոգի իր էջում ներկայացնում է ոչ միայն իր արվեստին վերաբերվող ստեղծագործական նորություններն ու նոր նախագծերը, այլեւ ցույց է տալիս իր շքեղ հանդերձանքները, դիմահարդարումները, նոր կերպարները, որոնք կերտում է իր հերթական տեսահոլովակներում։

Սիրված երգչուհին համերգային ծրագրով շրջում է աշխարհի տարբեր երկրներով, որտեղից էլ իր Instagram-ում նոր լուսանկարներ է  հրապարակում։ Այսօրվա տեղադրած լուսանկարներում Լիլիթն իր երկրպագուներին ու հետեւորդներին ներկայացել է նոր կերպարում։ Կադրերում նրա վարսերը կարճ են, մեղմ շպարով է։ Լիլիթը կրում է բաց երանգի հագուստ եւ նույն գույնի մորթով վերնազգեստ։ Երգչուհու կերպարն ամբողջացնում է աքսեսուարը՝ մեծ ականջօղը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին կարմիր, շղթաներով զարդարված հագուստ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Նա հագուստի գույնի բարձրակրունկներ էր ընտրել, արձակել էր մազերը։ Կերպարն ամբողջացնում էր մուշտակը։ Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանություններում գրել էր. «Հիշում եք, չէ՞ ... Ամենամրսկան մարդը»։



© NEWS.am STYLE