«Շատ հետաքրքիր օր է սպասվում»․ Սոֆի Մխեյանի հմայիչ կերպարը

12:44   14 դեկտեմբերի, 2019

Երգչուհի Սոֆի Մխեյանը բավականին ակտիվ է միկրոբլոգի իր էջում: Տարբեր ոճերում հանդես եկող երգչուհին հաճախ է հմայիչ, ընկերների հետ լուսանկարներ հրապարակում, ներկայացնում իր հագեցած առօրյան ու հրապուրիչ լուսանկարները:

Սոֆին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է ձմեռային հմայիչ կերպարում։ Կադրն արվել է աստիճանների վրա։ Սոֆին կրում է ջինսե տաբատ, սպորտային շապիկ, բաց երանգի վերարկու։ Նա նուրբ շպարով է, արձակած վարսերով։ Հրապարակմանը կից սիրված երգչուհին կատարել է հետեւյալ մեկնաբանությունը․ «Վաղը` հետևեք ինձ, շատ հետաքրքիր օր է սպասվում ... երեկոյան`անծանոթ մի զույգի համար գեղեցիկ Անակնկալ ենք պատրաստել) դեռ այսքանը...»։

Օրերս հրապարակված կադրում Սոֆին ներկայացել էր ամառային հմայիչ կերպարում։ Երգչուհին կրում էր սպիտակ շապիկ, ջինսե ժիլետ։ Կերպարն ամբողջացրել էր արեւային ոճային ակնոցը։ Սոֆին կադրին կից կատակել էր՝ գրելով․ «Սիրում եմ ձմեռը), բայց հենց հիմա ոնց որ ուզում եմ ամառ))) ինչ անեմ։ Տոմս ու թռիչք դեպի տաք երկներ) թե մեքենա և ուղիղ՝ Ծաղկաձոր», ապա հեշթեգում նշել #չկողմնորոշվածը։



© NEWS.am STYLE