«Գեղեցկուհի»․ Դիանա Գրիգորյանի քնքուշ լուսանկարը

13:43   14 դեկտեմբերի, 2019

Սցենարիստ, հաղորդավարուհի, նաեւ դերասանուհի Դիանա Գրիգորյանը իր Instagram-ում ներկայացնում է ոչ միայն հրապուրիչ լուսանկարներ, տեսանյութեր, այլեւ իր մտորումներով կիսվում է երկրպագու-հետեւորդների հետ:

Դիանա Գրիգորյանը միկրոբլոգի իր էջում  նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է նուրբ ու ձմեռային կերպարում։ Նա կրում է սեւ-սպիտակ երանգի սվիտեր, մեղմ շպարով է, վարսերը գեղեցիկ հարդարված են։ Հաղորդավարուհին կերպարանք է ընդունել դեկորատիվ տոնածառի կողքին։ Հրապարակմանը կից Դիանան մեկնաբանություն չի կատարել, սակայն նրա հետեւորդները գրել է․ «Գեղեցկուհի», «Սիրուն», «Տաղանդավոր»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Դիանան բեժ գույնի հագուստ էր կրում։ Նա նախապատվություն էր տվել պարզ սանրվածքին եւ արտահայտիչ շպարով էր։ Կերպարն ամբողջացրել էր ոճային աքսեսուարը՝ ժամացույցը։ 



© NEWS.am STYLE