Սպիտակ երկարափեշ զգեստ, գեղեցիկ զարդարված տոնածառ․ Նարե Գեւորգյանի ամանորյա տրամադրությամբ լուսանկարը

14:39   14 դեկտեմբերի, 2019

Երիտասարդ երգչուհի Նարե Գևորգյանն իր Instagram-ի էջը բավականին ակտիվ է վարում։ Միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացնում է նոր տեսահոլովակները, համերգային շրջագայությունները, ֆոտոշարքերից լուսանկարներ եւ ժամանցը։

Նարեն իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապաարակել, որում իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է տոնական կերպարում։ Երգչուհին կերպարանք է ընդունել տոնածառի կողքին։ Նա կրում է ճերմակ երկարափեշ, ուսերը բաց զգեստ, նուրբ դիմահարդարմամբ է, վարսերն արձակված են։ Երիտասարդ երգչուհու կերպարն ամբողջացնում են արծաթագույն բարձրակրունկները։ Հրապարակմանը կից Նարե Գեւորգյանը մեկնաբանություն չի կատարել։



© NEWS.am STYLE