«Ձմեռ պապ ջան մեր երկրին խաղաղություն, սեր ու ջերմություն բեր 2020-ին»․ Սարգիս Գրիգորյան

15:51   14 դեկտեմբերի, 2019

Դերասան Սարգիս Գրիգորյանը նախատոնական ջերմ լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջում հրապարակված կադրում դերասանը պատկերված է ձմեռ պապիկի հետ։ Սարգիսը կրում է մոխրագույն հանդերձանք․ ջինսե տաբատ, վերնաշապիկ, բաճկոն։ Մեկնաբանությունների հատվածում դերասանը կատարել է հետեւյալ գրառումը․ «Ձմեռ պապ ջան մեր երկրին խաղաղություն, սեր ու ջերմություն բեր 2020-ին»։

Օրեր առաջ հրապարակված կադրում պատկերված էին դերասանի կինը՝ պարուհի Մանո Գրիգորյանը ու նրանց  երկու դուստերը։ Նրանք տոնածառի ֆոնին էին։ Մանոն ջերմ գրկել էր աղջիկներին, իսկ Յանան մեղմ համբուրում էր մայրիկին։ Մեկնաբանությունների հատվածում դերասանը գրել էր․ «Իմոնք»։



© NEWS.am STYLE