«Շնորհակալ եմ, որ կաս ու իմ թանկագին, գեղեցիկ մաման ես եւ միշտ կլինես»․ Տաթեւիկ Ադումյանի հուզիչ շնորհավորանքը՝ մայրիկին

16:39   14 դեկտեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի, հաղորդավարուհի Տաթեւիկ Ադումյանն Instagram-յան էջում իր ֆան ակումբներից մեկի կողմից պատրաստված հոլովակն է վերահրապարակել։ Տեսանյութում դերասանուհին մայրիկի հետ է։ Իսկ դրան կից նա շնորհավորելով մայրիկի տարեդարձը՝ գրել է․

View this post on Instagram

«Իմ շատ սիրելի Մայրիկ, շնորհավորում եմ ծնունդդ, Մամա ջան։

Ուզում եմ, որ դու միշտ լինես առողջ և երջանիկ, որ մենք ավելի հաճախ հանդիպենք, որ խոսենք, քայլենք, միասին նոր տեղեր այցելենք։ Որ դու միշտ սիրված և սիրելի մարդկանցով շրջապատված լինես։

Միայն ես գիտեմ, թե դու ինչ մեծ դեր ես ունեցել և ունես իմ կյանքում, թերևս՝ ինչպես ցանկացած մայր իր երեխայի կյանքում:

Շնորհակալ եմ, որ չնայած բազում դժվարություններին մեզ՝ երեխաներիդ պատվով մեծացրել ես։

Շնորհակալ եմ, որ կաս ու իմ թանկագին և գեղեցիկ մաման ես, և միշտ կլինես»։



© NEWS.am STYLE