Ամառային շապիկ, կաշվե բաճկոն․ Արմինկայի հրապուրիչ լուսանկարը

20:39   14 դեկտեմբերի, 2019

Հայկական շոու-բիզնեսի ամենագրավիչ ու ամենաոճային շիկահերներից մեկը՝ Արմինկան, ով տեւական ժամանակ է, ինչ ընտանիքի հետ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, հաճախ է միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացնում նոր լուսանկարներ՝ իր հագեցած առօրյայից, որդու՝ Ալեքսի հետ ժամանցից, հայտնում է կյանքի ու մարդկանց տեսակների մասին իր տեսակետը:

Արմինկան իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հրապուրիչ կերպարում։ Երգչուհին կրում է ամառային շապիկ, կարմիր երանգի կաշվե բաճկոն։ Արմինկայի կերպարը համալրում են գեղեցիկ վարսահարդարումն ու մեղմ շպարը։

Օրերս հրապարակված կադրերում երգչուհին միջին երկարության, սպիտակ զգեստ էր կրում։ Արմինկան այն համադրել էր վառ կարմիր երկարաճիտ կոշիկների հետ։ Երգչուհին արձակել էր մազերը ու վառ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել էր խոշոր մատանին։ 



© NEWS.am STYLE