«Հրաշքներ»․ Անուշիկ Ալավերդյանի ու դստեր ջերմ լուսանկարները

23:36   14 դեկտեմբերի, 2019

Երգչուհի Անուշիկ Ալավերդյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում պատկերված է դստեր հետ։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին եւ նրա դուստրը զվարճանում են։ Կադրերն արված են բաղնիքում։ Նրանք երկուսն էլ ուրախ ժպտում են։ Հրապարակմանը կից երգչուհին գրառում չի կատարել, սակայն երկրպագուները բազում դրական մեկնաբանություններ են թողել։ «Ինչ լավն եք», «Հրաշքներ», - գրել են նրանք։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին ամբողջությամբ սեւ հագուստ էր կրում՝ լայն փողքերով տաբատ եւ բլուզ։ Երիտասարդ մայրիկը նախապատվություն էր տվել պարզ սանրվածքին, իսկ արտահայտիչ շպարն ընդգծել էր նրա գեղեցկությունը։



© NEWS.am STYLE