Ինչպես է իտալացի լրագրողը հողին հավասարեցրել Քոլին Ֆերտի 22 տարվա ամուսնությունը

13:11   15 դեկտեմբերի, 2019

22 տարվա ամուսնությունից հետո, հայտնի բրիտանացի դերասան Քոլին Ֆերտը պաշտոնապես հայտարարել է ամուսնալուծության մասին։ Դերասանն ու կինն ունեն դեռահասության տարիքի երկու որդի՝ Լուկան եւ Մատեոն, սակայն նրանց 59-ամյա հայրը որոշել է, որ իր ու կնոջ՝ Լիվիայի համար լավագույն տարբերակը դա է։

«Քոլինն ու Լիվիան բաժանվել են։ Նրանք կպահպանեն սերտ բարեկամությունը եւ միասնական են իրենց երեխաների հանդեպ սիրո հարցում։ Զույգը խնդրել է չանհանգստացնել իրենց։ Այլեւս ոչ մի մեկնաբանություն»,-ասված է դերասանի մամուլի քարտուղարի հայտարարության մեջ։

Անցյալ տարվա մարտին անսպասելիորեն հայտնի դարձավ, որ տիկին Ֆերթը սիրեկան ունի։ Նա առնվազն մեկ տարի ամուսնուն դավաճանել է իտալացի լրագրող Մարկո Բրանկաչայի հետ։  Ընդ որում Լիվիան նույնիսկ ոստիկանությունում հայտարարություն է տվել՝ Մարկոյին մեղադրելով հետապնդման մեջ. իբր Բրանկաչան իրեն «վախեցնող ու անպարկեշտ հաղորդագրություններ» է ուղարկել։   Ի վերջո, կինը ստիպված է եղել խոստովանել անհավատարմությունը։

Այս ամբողջ պատմությունը վիրավորել է Քոլին Ֆերտին։ Պարզվել է, որ Բրանկաչան մեկ անգամ դերասանին բոլոր մանրամասներով պատմել է, թե ինչով է զբաղվել նրա կնոջ հետ։

Ասում են, որ Լիվիայի եւ Մարկոյի սիրավեպը տեւել է մեկ տարի (2015թ․ից 2016թ․-ը). այդ շրջանում զույգի մոտ ճգնաժամային էր եւ նրանք որոշել էին միմյանցից առանձին ապրել։ Հենց այդ ժամանակ էլ հորիզոնում հայտնվում է իտալացի լրագրողը։ Հետո Քոլինն ու Լիվիան նորից միաում են։  Եվ հենց այստեղ էլ սկսվում է սերիալը, քանի որ Ֆերտը չի իմանում կնոջ սիրավեպի մասին․․․

Աղբյուրը՝ USA Today



© NEWS.am STYLE