Ջամայկայի ներկայացուցիչը ճանաչվել է «Միսս աշխարհ» մրցույթի հաղթող (ֆոտո)

23:14   14 դեկտեմբերի, 2019

«Միսս աշխարհ» տիտղոսի նոր դափնեկիր է ճանաչվել 23-ամյա Թոնի-էն Սինգհը՝ Ջամայկայից: Մրցույթի հեռարձակումն իրականացվել է մրցույթի պաշտոնական կայքում։

Նա Ջամայկայից երկրորդ ներկայացուցիչն է, որին հաջողվում է հաղթել մրցույթում։  Առաջին անգամ նրա հայրենակցուհին այդ տիտղոսը ստացել է 1993 թվականին։

Առաջին վիցե-միսսը բաժին է հասել ֆրանսուհի Օֆելի Մեզինոյին   Երկրորդ վիցե միսս է դարձել Սուման Ռաոն՝ Հնդկաստանից։

Հաղթողի թագը հանձնել է մոդել Վանեսա Պոնսե դե Լեոնը:



© NEWS.am STYLE