Ինչպիսի կերպարանք․ «ՎԻԱ Գրա»-յի նախկին մեներգչուհին կիսվել է գայթակղիչ կադրով

23:02   15 դեկտեմբերի, 2019

«ՎԻԱ Գրա» խմբի նախկին մեներգչուհի Նադեժդա Մեյհերը թողել է երգչուհու կարիերան եւ զբաղվում է իր ստեղծագործական արվեստանոցով, իսկ վերջերս նույնիսկ նկարահանվել է կինոյում: Նա նաեւ Instagram-ի ակտիվ օգտատեր է, որտեղ հաճախ ուրախացնում է երկրպագուներին՝ հրապարակելով տարբեր ֆոտոշարքերից վառ եւ գայթակղիչ կադրեր: Այս անգամ Նադիան հանրությանը ցույց է տվել կրքոտ կադր, որում ներկայացել է նուրբ կերպարում։

Ինչպես երեւում է Մեյհերը կերպարանք է ընդունել գայթակղիչ կեցվածքով։ Կադրում նա կրում է թափանցիկ, նուրբ զգեստ, որն ընդգծել է նրա սլացիկ ոտքերը։ Նադեժդայի վարսերն արձակված են, նա կրում է լայնեզր սպիտակ գլխարկ։ «Պետք է ապրել այնպես, ինչպես զգում ես, անել այն, ինչ ուզում ես, կարեւորը սիրով։ Այդ ժամանակ կանհետանան ուրիշների նկատմամբ հավակնությունները, կապվածությունը, կախվածությունը մարդկանցից եւ հույզերից», - հրապարակմանը կից գրել է երգչուհին: Երկրպագուները հիացել են Մեյհերի նոր լուսանկարով, աստղին հաճոյախոսություններ են ուղղել։

Աղբյուրը՝ znaj.ua



© NEWS.am STYLE