Փուչիկներ, վառ կերպար․ Էմմիի քնքուշ կերպարը

15:36   15 դեկտեմբերի, 2019

Տաղանդավոր, երիտասարդ երգչուհի Էմմին, ով ամուսնությունից հետո տեղափոխվել եւ ընտանիքի հետ բնակվում է Լոս Անջելեսում, միկրոբլոգի իր էջում բավականին ակտիվ է։ Նա իր էջի հետեւորդներին, ինչպես նաեւ երկրպագուներին հրապարակումների միջոցով տեղեկացնում է աշխատանքային գործունեության, պատմում է երեխաների ժամանցի մասին, կիսվում՝ իր զգացմունքներով։

Էմմին իր  Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է քնքուշ ու հմայիչ կերպարում։ Կադրում երգչուհին կրում է սեւ-սպիտակ գույների պիջակ-զգեստ։ Նա վառ շպարով է, վարսերն արձակված են։ «Я тучка, тучка, тучка, я вовсе не медведь», - հրապարակմանը կից գրել է երգչուհին։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին պատկերված է մեքենայում։ Նա ծաղկային պրինտով վերնաշապիկ է կրում եւ արտահայտիչ շպարով է։ Էմմին արձակել է մազերը, կերպարն ամբողջացրել աքսեսուարներով՝ մատանիներ, ժամացույց։ «Բարի առավոտ, Երեւան»,- լուսանկարն անգլերերնով մակագրել է երիտասարդ մայրիկը։



© NEWS.am STYLE