«Քեզ մնաց շատը ու շատից էլ ավելին․․․ մնացի` ես»․ Տաթեւ Սարգսյանը՝ վառ կերպարում

16:34   15 դեկտեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Տաթեւ Սարգսյանը բավականին ակտիվ է Instagram-ի իր էջում: Նա ոչ միայն օգտատերերին է ներկայացնում գեղեցիկ լուսանկարներ, հրապուրիչ սելֆիներ, այլեւ կիսվում է իր մտքերով, ներկայացնում է իր անձին վերաբերող հետաքրքիր փաստեր: Մի խոսքով, նա «փակ» չէ իր երկրպագուների համար:

Դերասանուհին միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացրել է գրավիչ կերպարում։ Դերասանուհին կադրում գեղեցիկ ու արտահայտիչ շպարով է, վարսերը կիսով չափ հավաքված են։ Կրում է սեւ սվիտեր։ Ոճային փոփոխությունների սիրահար դերասանուհին հրապարակմանը կից գրել է․ «Քեզ մնաց շատը ու շատից էլ ավելին..մնացի` ես: Ինձ քեզանով կրկնապատկի՛ր...»։

Ավելի վաղ Տաթեւը պատասխանել էր հետեւորդների հարցերին, որոնցից մեկը նշել էր, որ դերասանուհին շատ բարի աչքեր ունի։ Ի պատասխան Տաթեւը լուսանկար էր հրապարակել, որում մուգ գույնի տաբատ էր կրում, սպիտակ վերնաշապիկ։ Նա հավաքել է մազերը, կերպարն ամբողջացրել խոշոր աքսեսուարներով՝ վզնոց եւ մատանի։



© NEWS.am STYLE