Միշտ կանացի ու նուրբ․ Դիանա Գրիգորյանի նոր հրապարակումը

18:48   15 դեկտեմբերի, 2019

Սցենարիստ, հաղորդավարուհի, նաեւ դերասանուհի Դիանա Գրիգորյանը իր Instagram-ում ներկայացնում է ոչ միայն հրապուրիչ լուսանկարներ, տեսանյութեր, այլեւ իր մտորումներով կիսվում է երկրպագու-հետեւորդների հետ:

Դիանա Գրիգորյանը միկրոբլոգի իր էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է,  նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է քնքուշ ու առօրյա կերպարում։ Նա կրում է փքված թեւերով սվիտեր, կաշվե տաբատ, մեղմ շպարով է, վարսերը գեղեցիկ հարդարված են։ Հաղորդավարուհին հրապարակմանը կից Դիանան մեկնաբանություն չի կատարել։

Նշենք, որ երեկ հրապարակված լուսանկարում Դիանան կրում էր սեւ-սպիտակ երանգի սվիտեր, մեղմ շպարով էր, վարսերը գեղեցիկ հարդարված էին։ Հաղորդավարուհին կերպարանք էր ընդունել դեկորատիվ տոնածառի կողքին։ Հրապարակմանը կից Դիանան մեկնաբանություն չէր կատարել, սակայն նրա հետեւորդները գրել էին․ «Գեղեցկուհի», «Սիրուն», «Տաղանդավոր»։



© NEWS.am STYLE