Սառցե գահ, տոնածառ, առատ ձյուն․ Անահիտ Սիմոնյանի նոր լուսանկարը՝ Սուրգուտից

19:39   15 դեկտեմբերի, 2019

Երգչուհի, դիզայներ, Անահիտ Սիմոնյանի Instagram-ի էջը շատ ակտիվ է: Նա այդ հարթակն օգտագործում է իր շքեղ լուքերը ցուցադրելու, սեփական նորաձեւության տան նոր հավաքածուները ներկայացնելու համար: Նա հրապարակում է նաեւ ամուսնու՝ երգիչ եւ կոմպոզիտոր Հայկոյի, որդու՝ Արմանի հետ ջերմ, ընտանեկան, գեղեցիկ լուսանկարներ եւ տեսանյութեր:

Անահիտ Սիմոնյանը միկրոլբոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ձմեռային կերպարում։ Երգչուհին կերպարանք է ընդունել հսկայական տոնածառի ֆոնին, նա նստած է սառցե գահին։ Անահիտը կրում է սվիտեր, ջինսե տաբատ, բաց երանգի երկարաճիտներ, ձմեռային, տաք կիսավերարկու։

Ավելի վաղ հրապարակված հոլովակում Անահիտը ջերմ գրկում էր հայրիկին։ Ընտանեկան ջերմ կադրերին կից նա ռուսերեն լեզվով կատարել էր հետեւյալ մեկնաբանությունը․  «Որոշակի տարիք է գալիս, երբ սկսում ենք հասկանել, որ ամենամոտ ընկերները մեր ծնողներն են․․․ Եվ ոչ կիլոմետրերը, ոչ էլ քաղաքները չեն կարող բաժանել մեզ»։



© NEWS.am STYLE