Casual ոճ` Արմինկայից

20:44   15 դեկտեմբերի, 2019

Հայկական շոու-բիզնեսի ամենագրավիչ ու ամենաոճային շիկահերներից մեկը՝ Արմինկան, ով տեւական ժամանակ է, ինչ ընտանիքի հետ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, հաճախ է միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացնում նոր լուսանկարներ՝ իր հագեցած առօրյայից, որդու՝ Ալեքսի հետ ժամանցից, հայտնում է կյանքի ու մարդկանց տեսակների մասին իր տեսակետը:

Արմինկան իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է առօրյա կերպարում։ Երգչուհին կրում է սեւ երանգի սպորտային շապիկ ու տաբատ, ոճային հողաթափ-կոշիկներ։ Երգչուհու նախընտրած casual ոճն ամբողջացրել է արեւային մուգ ակնոցը։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակած կադրում Արմինկան ներկայացել էր հրապուրիչ կերպարում։ Երգչուհին կրում էր ամառային շապիկ, կարմիր երանգի կաշվե բաճկոն։ Արմինկայի կերպարը համալրում էին գեղեցիկ վարսահարդարումն ու մեղմ շպարը։



© NEWS.am STYLE