2019-ի ամենավառ աստղային կերպարանափոխությունները

19:33   31 դեկտեմբերի, 2019

2019թ.-ին հաշված ժամեր են մնացել, եւ Marieclaire-ը վերհիշել աստղերին, որոնք երկրպագուներին ուրախացրել են ամենահամարձակ կերպարանափոխություններով։

Իվանկա Թրամփ

Թվում էր՝ ընդամենը մի տարի է անցել, սակայն այդ ընթացքում ԱՄն նախագահի խորհրդականի ոճը շատ է փոխվել. դիմահարդարումը նկատելիրոեն խիտ է դարձել, իսկ կարե սանրվածքը Իվանկայի կերպարին գործնականություն է հաղորդել։ Հիմա նա ոչ միայն Դոնալդ Թրամփի դուստրն է, այլեւ իսկական բիզնես-լեդի, որը կարողանում է ինքնուրույն վարել ընտանեկան գործերը եւ պատասխանատու լինել բազմամիլիոնանոց պայմանագրերի համար։

Բելա Հադիդ

Նախքան մոդելային աշխարհի Օլիմպոսին հասնելը կրտսեր Հադիդը բազմաթիվ պլաստիկ վիրահատությունների է դիմել, սակայն նախորդ տարվա ընթացքում աստղի բոլոր էքսպերիմենտները եղել են սանրվածքի ու դիմահարդարման փոփոխության սահմաններում։ Մոդելի անցումը շիկահերների ճամբար պայթյունի էֆեկտ ունեցավ. Բելային անմիջապես մեղադրեցին ավագ քրոջը՝ Ջիջիին կրկնօրինակելու մեջ եւ խնդրեցին հնարավորինս շուտ վերադառնալ մուգ երանգին։ Որոշ ժամանակ անց երկրպագուների ցանկությունը բավարարվեց։

Քենդալ Ջեններ

Եվս մեկ թխահեր, որը մազերի երանգը բացացնելու որոշում է կայացրել։ Միայն թե Քենդալի դեպքում էքսպերիմենտը հաջող էր։ Ոճաբանները նշել են, որ մեր ժամանակների ամենաբարձր վարձատրվող մոդելին բաց գույնի մազերը շատ են սազում։ Ընկերուհու՝ Բելայի նման Քենդալը կարճ ժամանակ անց վերադարձավ մուգ երանգի։

Նաոմի Քեմփբել

Ճակատագրական գեղեցկուհի Նաոմի Քեմփբելից ոչ ոք նման կերպարանափոխություն չէր սպասում՝ աֆրո սանրվածք ամենատարբեր կատարումներով եւ դիմահարդարման առումով նյուդ երանգի գերակշռում։ Քննադատները սուպերմոդելի այդ կերպարը գնահատեցին որպես վերադարձ բնականության եւ 70-ականների ոճին։

Էմա Սթոուն

Այս տարվա ընթացքում ժամանակակից Հոլիվուդի ամենասիրելի դերասանուհիներինց մեկը կարողացել է դուրս գալ իրեն բնորոշ դասական ոճի սահմաններից։ 2019թ.-ի ընթացքում Էման հասցրել է տարբեր երանգներ փորձել մազերի համար եւ առավել համարձակ դառնալ դիմահարդարման ընտրության հարցում։ Այժմ նրա զինանոցում առկա է ոչ միայն կարմիր շրթներկ, այլեւ ստվերաներկերի համարձակ երանգներ եւ դիմահարդարման դեպքում շեշտադրումների հետ վարպետորեն խաղալու կարողություն։

Լուսանկարները՝ Reuters, GARETH CATTERMOLE/AMFAR, Evan Agostini/Invision/AP

Getty Images, Instagram

 



© NEWS.am STYLE