Ու բոլորը երջանիկ են. Վերա Բրեժնեւայի քույրը՝ Ցեկոլայի նախկին կինը, ՔԿԱԳ է գնացել

11:18   16 դեկտեմբերի, 2019

Ալեքսանդր Ցեկալոյի նախկին կինը եւս որոշել է դասավորել անձնական կյանքը. Վիկտորյա Գալուշկան (ի դեպ, Վերա Բրեժնեւայի հարազատ քույուն է) օրերս հպարտացել է ՔԿԱԳ-ում խորհրդավոր տղամարդու հետ լուսանկարով:

Ալեքսանդր Ցեկալոյի եւ Վիկտորյա Գալուշկայի բաժանումից հետո մեկ տարուց ավելի է անցել: Եվ եթե պրոդյուսերը նոր սիրելիի՝ մոդել եւ նկարչուհի Դարինա Էիվինի հետ արագ ամուսնացել է, Վիկտորյան երկար ժամանակ չէր հանրայնացնում անձնական կյանքի փոփոխությունները:

Ազդեցիկ շիկահերը հարցազրույցներ չի տալիս եւ հազվադեպ է հայտնվում միջողառուներին։ Սակայն նրա քրոջ՝ Վերա Բրեժնեւայի անձնական միկրոբլոգում լուսանկար է հրապարակել, որն իսկական իրարանցում է առաջացրել երկրպագուների շրջանում։ Լուսանկարում պատկերված է Վիկտորյան՝ գրկախառնված տղամարդու հետ, որի դեմքը փակված է սմայլիկով։ Հավանաբար, նա հայտնի մարդ է, եթե այդպիսի գաղտնապահության կարիք է եղել։

Լուսանկարն արվել է ՔԿԱԳ ֆոնին։ Անհանգստացած հետեւորդները քույրերին բազմաթիվ հացրեր են հղել։ Սակայն ոչ Վերան, ոչ Վիկտորյան չեն արձագանքում դրանց՝ լռություն պահպանելով։

Ի դեպ, Վիկտորյա Գալուշկան չի հանրայնացրել նաեւ իր հարսանիքն Ալեքսանդր Ցեկալոյի հետ։ 2008թ.-ին կայացած արարողությանը ներկա էին միայն մտերիմ ընկերներն ու հարազատները։ Այդ ժամանակ նա հղիության հինգերորդ ամսում էր։ Զույգը երկու դուստր ունի, իսկ 2018թ.-ին բաժանվել է։

Աղբյուրը՝ KP, Instagram 



© NEWS.am STYLE