Ոճային ու գայթակղիչ. Բրեժնեւան եւ Կամենսկիխը՝ «բեսոնյան» Լիլուի կերպարում (ֆոտո)

13:17   16 դեկտեմբերի, 2019

Օրերս Վերա Բրեժնեւան երկրպագուներին զարմացրել է նոր կերպարով։ Ֆոտոշարքում հայտնի շիկահերը կարե սանրվածքով է, մազերի վառ գույնով ու կիպ հագուստով։ Բրեժնեւայի կերպարում հեշտությամբ նկատելի էր Լիլուի կերպարը՝ Լյուկ Բեսոնի հայտնի «Հինգերորդ տարր» ֆիլմի հերոսուհին։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Vera Brezhneva (@ververa)

Կերպարանափոխությունն այնքան համոզիչ էր, որ շատ երկրպագուներ ու նույնիսկ ընկերներ չեն ճանաչել աստղին։

Անաստասիա Կամենսկիխը որոշել է հետեւել Վերա Բրեժնեւայի օրինակին եւ փորձել է ֆանտաստիկ Լիլուի կերպարը։ Միայն թե մի փոքր փոխել է հերոսուհու կերպարը։ Թխահեր Նաստյայի դեպքում վառ կարմիր մազերին փոխարինել են սպիտակ ալիքները։ Աշխարհը փրկողի բաց հագուստը փոխարինել է կարճ, սեւ-նարնջագույն զգեստը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NK | Nastia Kamenskykh (@kamenskux)

«Ինձ շատ է դուր գալիս Լիլուի այսօրվա կերպարը։ Ես կրքոտ եմ, բայց դրա հետ միասին նուրբ ու զգացմունքային բնավորություն ունեմ։ Կարող եմ միեւնույն ժամանակ կրակոտ ու ռոմանտիկ լինել։ Իսկ դուք ինչիպիսի՞ն եք»,- իր բլոգում գրել է Կամենսկիխը։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Teleprogramma.pro,

Lemonade Style, Instagram



© NEWS.am STYLE