Էվա Խաչատրյանի լուսանկարն օդանավակայանից

10:51   16 դեկտեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Էվա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարն արվել է օդանավականայում։ Էվան առօրյա կերպարում է. նա մոխրագույն ջինսե տաբատ է կրում, բաց վարդագույն բլուզ։ Էվան արձակել է մազերն ու նախապատվություն տվել նուրբ շպարին։ «Երջանիկ սպասում»,- հրապարակումը մակագրել է նա։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում դերասանուհին կաշվե շրջազգեստ էր կրում եւ բաց գույնի սվիտեր։ Էվան սեւ զուգագուլպաներ էր ընտրել եւ ցածրակրունկ կոշիկներ։ Նա արձակել էր մազերը եւ արտահայտիչ շպար ընտրել։ Լուսանկարն արվել էր կամերային թատրոնում։



© NEWS.am STYLE