«Եվս մեկ սիրատառ կիրակի». Անահիտ Կիրակոսյանի լուսանկարն ամուսնու հետ

11:49   16 դեկտեմբերի, 2019

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում երիտասարդ մայրկը պատկերված է ամուսնու հետ։ Նրանք մեղմ գրկախառնված են, իսկ Անահիտը մեկնաբանություններում գրել է. «Եվս մեկ սիրառատ կիրակի»։

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին նկարահանման ընթացքում։ Երիտասարդ մայրիկը վառ գույնի զգեստ էր կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Անահիտ Կիրակոսյանը շքեղ սանրվածք էր ընտրել, վառ շպար՝ շուրթերն ընդգծելով կարմիր շրթներկով։ Կերպարն ամբողջացնում է խոշոր ականջօղը։ «Քիչ է մնացել ... գալիս է շուտով...»,- հրապարակումը մակագրել էր Անահիտը։



© NEWS.am STYLE