Շքեղ աքսեսուարներ, «վտանգավոր» կտրվածքով զգեստ. Իվետա Մուկուչյանը կրկին փայլել է

13:49   16 դեկտեմբերի, 2019

Երգչուհի Իվետա Մուկուչյանը միշտ առանձնանում է իր ոճային կերպարներով։ Այս անգամ եւս երգչուհին փայլել է գեղեցիկ հագուստով։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում երգչուհին երկար, կապույտ զգեստ է կրում, որն առանձնանում է խորը լանջաբացվածքով եւ կտրվածքով ոտքի հատվածում։ Իվետան զգեստը համադրել է բարձրակրունկների հետ։ Նա հավաքել է մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին՝ ընդգծելով շուրթերը։ Կերպարն ամբողջացրել են շքեղ աքսեսուարները՝ գլխազարդ, վզնոց, ականջօղեր։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում երգչուհին վառ ու ոճային կերպարում էր։ Նա կարմիր զգեստ էր կրում, որն ընդգծում էր հիասքանչ կազմվածքը։ Իվետան այն համադրել էր նույն գույնի պիջակի եւ երկարաճիտ կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացնում էին գեղեցիկ սանրվածքն ու արտահայտիչ շպարը. շուրթերն ընդգծված էին կարմիր շրթներկով։



© NEWS.am STYLE