Վանդակավոր շրջազգեստ, երկարաճիտ կոշիկներ. Անժելա Սարգսյանի լուսանկարը

16:45   16 դեկտեմբերի, 2019

Դերասանուհի Անժելա Սարգսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում դերասանուհին, որը վերջին տարիներին բնակվում է ԱՄՆ-ում, վանդակավոր շրջազգեստ է կրում եւ կաշվե բաճկոն։ Անժելան հավաքել է մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին, իսկ կերպարն ամբողջացրել են երկարաճիտ կոշիկները։ Դերասանուհին լուսանկարը չի մեկնաբանել։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարների շարքում դերասանուհին սպիտակ հագուստ էր կրում։ Նա արձակել էր մազերը եւ մեղմ շպար ընտրել՝ ընդգծելով շուրթերը։ «Ինչ եք տեսնում իմ աչքերում»,- մեկնաբանություններում գրել էր դերասանուհին, որին հետեւորդները հաճոյախոսություններ էին արել։



© NEWS.am STYLE