«Սեր». Սարգիս Գրիգորյանի ու կնոջ ջերմ լուսանկարը

18:42   16 դեկտեմբերի, 2019

Դերասան Սարգիս Գրիգորյանը կիսվել է ընտանեկան ջերմ լուսանկարով։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում դերասանը պատկերված է կնոջ՝ պարուհի Մանո Գրիգորյանի հետ։ Գեղեցիկ զույգը մեղմ գրկախառմված է եւ ամառային կերպարում է։ «Սեր»,- լուսանկարն անգլերենով հակիրճ մեկնաբանել է Սարգիս Գրիգորյանը։ Հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ անել գեղեցիկ զույգին։ «Սիրում եմ ձեր զույգը։ Միշտ միասին լինեք»,- գրել է օգտատերերից մեկը։

Ավելի վաղ հրապարակված կադրում դերասանը պատկերված էր Ձմեռ պապիկի հետ։ Սարգիսը մոխրագույն հագուստ էր կրում՝ ջինսե տաբատ, վերնաշապիկ, բաճկոն։ Մեկնաբանությունների հատվածում դերասանը կատարել էր հետեւյալ գրառումը․ «Ձմեռ պապ ջան մեր երկրին խաղաղություն, սեր ու ջերմություն բեր 2020-ին»։



© NEWS.am STYLE