Համարձակ ու զգացմունքային. Աննա Գրիգորյանի լուսանկարները

17:43   16 դեկտեմբերի, 2019

Դերասանուհի Աննա Գրիգորյանը մի քանի լուսանկար է հրապարակել նոր ֆոտոշարքից:

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Աննան գրավիչ կերպարում է: Նա արձակել է մազերը, խոշոր աքսեսուարներ` ականջօղ ընտրել, վզնոցներ: Կերպարն ամբողջացրել է արտահայտիչ շպարը: «Ես սիրում եմ ինձ եւ ինձ թույլ եմ տալիս ամբողջովին սիրվել»,- լուսանկարներից մեկը մակագրել է նա:

Ավելի վաղ դերասանուհին ներկայացել էր հրապուրիչ կերպարում։ Նա կրում էր կարմիր բիկինի։ Աննան առանց շպարի էր, մազերը թաց էին, իսկ կերպարը համալրում էր վարսերին ամրացված ծաղիկը։ Հրապարակմանը կից Աննան գրել էր․ «Ով քնած է, արթնացե՛ք»։

Լուսանկարները՝ @gagik_petrosyan_



© NEWS.am STYLE