20:41 16 դեկտեմբերի, 2019Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնեկով իր եղմ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին սեւ բլուզ է կրում։ Նա արձակել է մազերը, արտահայտիչ շպար ընտրել՝ շուրթերն ընդգծելով կարմիր շրթներկով։ Կերպարն ամբողջացրել է նուրբ մատանին։ «Կարդում եմ ձեր նամակները եւ ուրախ եմ որ ինձ հետևում են ձեզ նման կիրթ, բարի ու լավ հետեւորդներ։ Շնորհակալ եմ ձեր հավատարմության, ձեր սիրո և միշտ-գեղեցիկ մոտեցման համար»,- գրել է նա։

Օրեր առաջ երգչուհին հետեւորդներին ներկայացրել էր առօրյա ոճային կերպարը։ Աստղիկը կրում էր սեւ ջինսե կիսատաբատ, զոլավոր շապիկ, որոնք համադրել էր սեւ կիսաերկարաճիտ բարձրակրունկների եւ նորաձեւ գլխարկի հետ։