«Ես չեմ կարող պատկերացնել Նոր Տարին առանց ձյան». Լուսինե Թովմասյան

23:42   16 դեկտեմբերի, 2019

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ոճային կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Լուսինեն սեւ հագուստ է կրում, արձակել է մազերը եւ նուրբ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել է ժամացույցը։ «Ես չեմ կարող պատկերացնել Նոր Տարին առանց ձյան: (մի տեսակ շատ տաք եղանակ ա) Դուք սպասո՞ւմ եք առաջին ձյանը»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ Լուսինեն լուսանկար էր տեղադրել դստեր՝ Արիանայի հետ։ Մայր ու դուստր լայն ժպտում էին։ Լուսինեն սեւ հագուստ է կրում եւ արտահայտիչ շպարով էր, շուրթերն ընդգծված էին կարմիր շրթներկով։ Արիանան եւս վառ կերպարում էր։ Հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ գրել։ «Ինչ լավն ես դու, փոքրիկ հրեշտակ»,- գրել էր օգտատերերից մեկը։

Գլխավոր լուսանկարը՝ @pargev_aydinyan_photography



© NEWS.am STYLE