Գուցե միավորվե՞ն. Բրեդ Փիթը հյուր է գնացել նախկին կնոջը՝ Ջենիֆեր Էնիսթոնին

12:44   17 դեկտեմբերի, 2019

Դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը սուրբծննդյան առիթով ընկերներին հրավիրել է իր տուն. հյուրերի շարքում է եղել նաեւ նրա նախկին ամուսինը՝ Բրեդ Փիթը։ Ականատեսները պնդում են, որ Բրեդը ժամանել է երեկոյան յոթից մի փոքր անց։ Նրանից հետո մոտեցել են նաեւ մյուս հյուրերը։

Նա առաջիններից մեկն է տուն ժամանել, լքել է նախավերջինը՝ մոտավորապես երեկոյան 11-ին, գրում է Entertainment Tonight-ը՝ նշելով, որ երկույթը միայն քիչ քանակով ընկերների համար էր՝ ընդհանուր առմամբ 50 մարդ։ Ջենիֆերի հյուրերի ցանկում են եղել Թոն Հենքսը, Ռիտա Ուիլսոնը, Քեյթ Հադոսնը եւ Դենի Ֆուձիկավան, Լիզա Կուդրոուն եւ Մայլք Սթերնը, Ռիզ Ուիզերսփունը... Էնիսթոնի տանը եղել է նաեւ Գվինեթ Փելթրոուն՝ ամուսնու՝ Բրեդ Ֆելչակի հետ։ Հաղորդվում է, որ բոլորը  casual ոճի հագուստ են կրել՝ ոչ մի գլամուր չի եղել։

Էնիսթոնն ու Փիթն ամուսնալուծությունից հետո վաղուց են հաշտվել, եւ լրատվամիջոցներում պարբերաբար տեղեկություններ են հայտնվում նրանց վերամիավորման մասին։ Բայց առայժմ սրանք միայն ենթադրություններ են, թեեւ ինչ էլ լինի, նրանք միասին լավ են նայվում, եւ նրանց միջեւ նույնիսկ ինչ-որ քիմիա է զգացվում։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ ETCHRIS WEEKSGETTY IMAGES,  FRANCOIS GUILLOT - Getty Images, Kevin Winter/Getty Images



© NEWS.am STYLE