Նորաձեւ տոնածառ 2019. ինչով զարդարել, ինչպես համադրել գույներն ու դեկորը

13:19   17 դեկտեմբերի, 2019

Նոր տարվան քիչ ժամանակ է մնացել, ինչը նշանակում է, որ ժամանակն է մտածել այս կախարդական տոնի գլխավոր ատրիբուտի՝ տոնածառի մասին։ Ստեղծագործելու տարածությունն այստեղ շատ ավելի մեծ է, քան հագուստի ու դիմահարդարման ընտրության առումով. միայն թե ազատություն տվեք երեւայակությանը։ Տանը հավաքվեք հարազատներով ու ընկերներով, եւ պրոցեսն իսկական արարողության կվերածվի։ Harper’s Bazaar-ը ներկայացրել է ամանորյա տոնածառը զարդարելու 5 ամենահետաքրքիր տարբերակները։

Կարմիր-ոսկեգույն դասական տարբերակ

Յուրաքանչյուրն մեծ տոն նույնացվում է որոշակի գույների հետ, Նոր տարվա դեպքում դրանք կարմիրն ու ոսկեգույն են։ Ոչ ոք չի կարող հստակ ասել՝ որտեղից է ծագել այդ սովորույթը, սակայն այն պահպանում ենք մինչ այսօր։ Տոնածառը զարդարելու համար տարբեր տրամագծի կարմիր ու ոսկեգույն խաղալիքներ ընտրեք, թելեր, մոմեր. կարեւոր է միայն, որ բոլորը ներդաշնակ տեսք ունենան։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Christmas Spirit (@inspoforchristmas)

Աստղաբանները խորհուրդ են տալիս

Եկող տարվա խորհրդանիշը սպիտակ մետաղական առնետն է, եւ աստղաբանները խորհորրդ են տալիս տոնը դիմավորել արծաթափայլ հագուստով։ Եթե չեք ցանկանում սահմանափակվել միայն փայլուն զգեստով, տոնածառն արծաթագույնով զարդարեք։ Հիշեք. ինչքան շատ փայլ, այնքան լավ։ Ընտրեք ամենափայլուն զարդարանքը եւ մի մոռացեք էլեկտրական շղթաների մասին. ավելի լավ է նույն երանգի, սառը սպիտակ լույսով տարբերակներ ընտրել։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Bohemian Inspirations (@bohemian_interior_decor)

Վերադարձ մանկություն

Վինտաժային իրերի միտումը կարելի է օգտագործել նաեւ տոնածառը զարդարելիս։ Շտապ կանչեք ծնողներին ու վերցրեք տոնածառի հին խաղալիքների տուփերը։ Բազմագույն խաղալիքներ, զվարճալի կերպարներ. ամենն, ինչ այդքան սիրել ենք մանկության տարիներին։ Ձեր տոնածառը ոչ միայն նման չի լինի մյուսներին, այլեւ կթարմացնի ջերմ հիշողություններն ընտանեկան տոների մասին։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Family House Style & Tweaks (@styletheclutter)

Իսկ սա յուրօրինակ է

Ինչո՞ւ մտածել տոնածառի խաղալիքների գույների մասին, եթե այն կարող է կանաչ չլինել։ Լավ արհեստական տոնածառ գտնելը, որն իսկականից վատ տեսք չունի, հիմա բացարձակապես խնդիր չէ, ընտրությունը հսկայական է։ Բացի նրանից, որ կարող եք ցանկացած գույնի ծառ ընտրել, դա նաեւ հրաշալի ներդրում է բնության պաշտպանության հարցում (եւ ստիպված չեք լինի մի ամբողջ ամիս փշատերեւներ հավաքել ամբողջ տանից)։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Luisa (@insidebrooklynhouse)

Նվազագույն զարդարանք, առավելագույն ջերմություն

Եթե տոնածառին բազմաթիվ խաղալիքներ կախելը ձեզ լավ գաղափար չի թվում, հրաշալի լուծում կա։ Վերցրեք ամենաերկար էլեկտրական շղթան, որը կգտնեք խանութում եւ տոնածառը զարդարեք դրանով։ Կարելի է նաեւ մի քանի սպիտակ կմ արծաթափայլ խաղալիք ավելացնել. պարզ եւ ոճային լուծում։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Westwing (@westwingnl)



© NEWS.am STYLE