Համեստությունը զարդարում է. ինչ են Ձմեռ պապից խնդրել Մարգարիտա Սիմոնյանի երեխաները

10:21   17 դեկտեմբերի, 2019

Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը երեխաները՝ Բագրատն ու Մարյանան, Ձմեռ պապին նամակներ են գրել։ Դրանք գրված են ֆրանսերենով։ Ընդ որում Մարգարիտա Սիմոնյանի խոսքով՝ պարզվել է, որ նամակները գրվել են հինգ լեզվով։ Ավելին, նրանց ցանկություններն այնքան հակիրճ ու... համեստ են ձեւակերպված, որ հետեւորդները չեն կարողացել թաքցնել հիացմունքը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Маргарита Симоньян (@_m_simonyan_)

«Սիրելի Ձմեռ պապ։ Մենք լավը, քաղաքավարի ու բարի ենք եղել։ Մենք սպասում ենք քեզ։ Խնդրում ենք, մեզ բեր. Բագրատ՝ երկրաբանական քարեր ու նոր դինոզավրեր, Մարյանա՝ դպրոց եւ համազգեստ իմ փոքր տիկինիկների համար»,- գրել է Մարգարիտա Սիմոնյանը։

Հետեւորդները հույզերը չեն զսպել։ «Կարդում եմ, ու հոգիս երգում է։ Ես մանկավարժ եմ։ Երեխան դպրոց է խնդրում»...։ Իսկ օգտատերերից մեկը հետաքրքրվել է, թե Նոր տարուն Ձմեռ պապից ինչ է խնդրել փոքրիկ Մարոն։ «Ինչպես միշտ, կաթ»,- կատակել է Սիմոնյանը։ Ի դեպ, չորսամյա Բագրատը հաջողությամբ յուրացնում է նաեւ հայերենի քերականությունը։ Բոլորովին վերջերս նա հայկական տառերը սովորեցնում էր ֆրանսերենի ուսուցչին՝ Քլոեին, որի հետ խոստացել է ամուսնանալ մեծանալուց հետո։

Ի դեպ, Սիմոնյան-Քեոսայան զույգի երրորդ երեխան լույս աշխարհ է եկել բոլորովին վերջերս՝ այս տարվա հոկետմբերին։ Մեծ, համերաշխ ընտանիքը շատ է սիրում Մարոյին, հատկապես հայրը՝ Տիգրան Քեոսայանը, որը հինգ երեխա ունի. դերասանուհի Ալյոնա Խմելնիցկայայի հետ նախկին ամուսնության ընթացքում լույս աշխարհ են եկել նրա երկու դուստրերը։



© NEWS.am STYLE