Հմայիչ. Էլեն Ասատրյանի լուսանկարը

10:51   17 դեկտեմբերի, 2019

Դերասանուհի Էլեն Ասատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր մեղմ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված սեւ-սպիտակ լուսանկարում Էլենը զոլավոր հագուստ է կրում։ Նա արձակել է մազերը եւ արտահայտիչ շպար ընտրել, որն ընդգծել է գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել  են հետաքրքիր աքսեսուարները՝ ականջօղեր։ Դերասանուհին լուսանկարը չի մեկնաբանել, փոխարենը հետեւորդները հաճոյախոսություններ են արել նրան։

Օրեր առաջ դերասանուհին ներկայացել էր քնքուշ ու նուրբ կերպարում։ Էլենը կադրում մեղմ շպարով էր, վարսերը հավաքված էին։ Նա սեւ հագուստ էր կրում։ Աքսեսուարներից ընտրել էր նուրբ վզնոց, թեւնոց եւ մեծ ականջօղեր։ Հրապարակմանը կից Էլենը հարց էր ուղղել երկրպագուներին՝ գրելով․ «Ես շա՜տ եմ սիրում իմ աշխատանքը: Իսկ դո՞ւք…»։



© NEWS.am STYLE