Հայ կինեմատոգրաֆիստների «Էրկեն կիշեր» ֆիլմը չի հայտնվել «Օսկար»-ի կարճ ցանկում

15:13   17 դեկտեմբերի, 2019

Էդգար Բարսեղյանի «Էրկեն կիշեր» ֆիլմը, որը ներկայացված էր Հայաստանից, չի ներառվել ամերիկյան «Օսկար» կինոմրցանակաբաշխության կարճ ցանկում։

Բաղդասարյանի ժապավենը ներկայացված էր «Լավագույն միջազգային լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում։

Այս տարվա սեպտեմբերին ֆիլմը հաղթող է ճանաչվել ազգային «Անահիտ» մրցանակաբաշխության հինգ անվանակարգում։ Ինչ վերաբերում է «Օսկար»-ին, հավակնորդների ցանկը կհրապարակվի հունվարի 13-ին, իսկ 92-րդ մրցանաբաբաշխությունն, ինչպես միշտ, տեղի կունենա Լոս Անջելեսում փետրվարի 9-ին։



© NEWS.am STYLE