Վառ բլուզ, պատռված տաբատ, Աստղիկ Սաֆարյանի ձմեռային կերպարը

19:48   17 դեկտեմբերի, 2019

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ձմեռային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին մուգ գույնի, պատռված ջինսե տաբատ է կրում։ Երգչուհին վառ գունի բլուզ է ընտրել, որը համադրել է սեւ գոտու հետ։ Աստղիկը հավաքել է մազերը, կերպարն ամբողջացրել սեւ գլխարկով ու ակնոցով։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին սեւ բլուզ էր կրում։ Նա արձակել էր մազերը, արտահայտիչ շպար ընտրել՝ շուրթերն ընդգծելով կարմիր շրթներկով։ Կերպարն ամբողջացրել էր նուրբ մատանին։ «Կարդում եմ ձեր նամակները եւ ուրախ եմ որ ինձ հետևում են ձեզ նման կիրթ, բարի ու լավ հետեւորդներ։ Շնորհակալ եմ ձեր հավատարմության, ձեր սիրո և միշտ-գեղեցիկ մոտեցման համար»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE