25 տարից անց. «All I Want For Christmas is You» երգը ամերիկյան հիթ-շքերթի առաջին տեղում է

17:11   17 դեկտեմբերի, 2019

Ով չգիտի Մրայա Քերիի 90-ականների հիթը՝ «All I Want For Christmas is You» («Ամենն, ինչ ես ցանկանում են Սուրբ ծննդի համար, դու ես»)։ Ստեղծումից 25 տարի անց այն գլխավորել է ԱՄՆ-ի երաժշտական հիթ-շքերթը։

Այն թողարկվել է ոչ որպես սինգլ, այդ պատճառով էլ չի հայտնվել Billboard-ի հարյուրյակում։ Հիմա կանոնները փոխվել են, եւ բոլոր ժամանակների ու ազգերի հին սուրբծննդյան երգը հայտնվել է առաջին տեղում։ «Մենք արեցինք դա»,- Twitter-ում գրել է Մրայա Քերին՝ հրապարակումն ուղեկցելով արտասվող ու երջանիկ սմայլիկներով։

Ի դեպ, երգի հայտնիության գագաթնակետը 2003թ.-նն էր՝ Love Actually («Իրական սեր») սուրբծննդյան կուլտային ֆիլմի թողարկումից հետո, որում այն հնչում էր որպես սաունդթրեք։ Եվ մինչ այսօր ոչ մի սուրբծննդյան տոն չի անցնում առանց այս հիթի՝ ջերմ, սրտագին, ուրախ երգ սիրո, հեքիաթի եւ ցանկությունների կատարման մասին։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ BBC, Getty Images 



© NEWS.am STYLE