21:51 17 դեկտեմբերի, 2019Երգչուհի Արմինկան կիսվել է նոր լուսանկարով, որում հմայիչ կերպարում է։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարի հեղինակը երգչուհու որդին է՝ Ալեքսը։ Կադրում երգչուհին մեքենայի ղեկին է։ Նա առօրյա կերպարում է՝ պատռված ջինսե տաբատ է կրում, սեւ շապիկ։ Կերպարն ամբողջացնում են պարզ սանրվածքը, արեւային ակնոցն ու նուրբ շպարը։ Որպես աքսեսուար՝ երգչուհին թեւնոցներ է ընտրել։

Ավելի վաղ երգչուհին ներկայացել էր առօրյա կերպարում։ Արմինկան սեւ, սպորտային շապիկ էր կրում ու տաբատ, ոճային հողաթափ-կոշիկներ։ Երգչուհու նախընտրած casual ոճն ամբողջացրել էր արեւային մուգ ակնոցը։