17:49 17 դեկտեմբերի, 2019Ամանորը տարվա ամենակախարդակակն ժամանակն է։ Ամենուր տիրում է հեքիաթային միջավայր՝ լի լույսերով, նվերներով ու տոնական ոգով։ Ոմանք պատրաստվում են ամբողջ տարի, ոմանք՝ վերջին մի քանի օրում։ Եթե դուք դեռ չեք պատրաստել նվերներ սիրելիների համար, ժամանակն է առանց խուճապի մատնվելու մտածել այդ ուղղությամբ: Այս հոդվածում մենք հավաքել ենք 6 սարքեր և աքսեսուարներ, որոնք կդառնան Ամանորի լավագույն պահերից մեկը՝ գրավելով բոլորի ուշադրությունը։
Bose Աուդիո Ակնոցներ

Bose-ի նոր աուդիո ակնոցը հուշում է, որ ապագան իսկապես մոտ է: Ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանություն ապահովելով՝ այս արևային ակնոցը կարող եք օգտագործվել երաժշտություն լսելու, զանգեր կատարելու և պատասխանելու, ինչպես նաև Bluetooth-ի միանալու համար: Այս ակնոցը կհամադրվի ձեր այլ սարքերի հետ և կարող է աշխատել Spotify, Skype կամ Google Maps հավելվածների հետ մեկտեղ: Bose-ը ժամանակի ընթացքում պատրաստվում է առաջարկել արևային ակնոցներ, որոնք համադրելի կլինեն նաև ֆիթնես և խաղային ծրագրերի հետ: Ներկայումս հասանելի են երկու ձևի շրջանակներ՝ Ալտոն (նկարում) և Ռոնդոն:
IQOS 3 DUO Ծխախոտի Տաքացման Սարք

Վերջերս Հայաստանում ներկայացվեց IQOS 3 սարքի կատարելագործված տարբերակը, որը տալիս է երկու անընդմեջ օգտագործման հնարավորություն՝ IQOS 3 DUO-ն, որն արդեն հասցրել է գրավել ծխախոտի տաքացման սարքի կողմնակիցների սրտերը: Ի տարբերութուն սիգարետի՝ IQOS ընտանիքի մոդելները չեն այրում ծխախոտը: Արդյունքում չկա ծուխ, մոխիր և կպչուն հոտ: DUO-ն համալրել է բոլորին սովոր գունային շարքը՝ սև, սպիտակ մուգ կապույտ և ոսկեգույն, լիովին նոր երանգով. ջերմ պղնձագույնը գալիք տարվա թրենդն է ճանաչվել:
Մի խոսքով, եթե ցանկանում եք, որ Ձեր նվերը ծխող մտերիմներին լինի տարբերվող և ժամանակակից, IQOS-ը հիասքանչ տարբերակ է:
Apple AirPods Pro Ականջակալներ

Դուք չեք կարող սխալվել Apple-ի հետ, հատկապես, եթե խոսքը նրանց նոր, անլար AirPods Pro աղմուկը չեզոքացնող ականջակալների մասին է: Դրանք հարմարավետ են, մնում են ականջի մեջ նոր սիլիկոնային մասնիկների շնորհիվ, ջրակայուն են, լիցքավորվում են ավելի արագ, քան օրիգինալ AirPods-երը:
Link Սմարթ Օձիք

Տնից բացակայելիս հաճախ չենք իմանում, թե ինչպես են մեր ընտանի կենդանիները, արդյո՞ք ամեն ինչ լավ է: Չափից դուրս անհանգսացողների համար ներկայացնում ենք օձիք, որը հետևում է ձեր շան կամ կատվի ակտիվության, առողջական ցուցիչներին՝ տեղեկացնելով նաև նրանց գտնվելու վայրի մասին (GPS համակարգի շնորհիվ):
The Tile Հեռախոսի և Բանալիների Որոնիչ

Ձեր մտերիմներից շատե՞րն են կորցնում իրենց հեռախոսները, բանալիներն ու դրամապանակները (կամ գուցե խոսքը հեց ձեր մասին է), ներկայացնում ենք այս Ամանորի ամենաօգտակար նվերը: Ներբեռնեք համապատասխան ծրագիրը և «զանգահարեք»՝ իմանալու, թե որտեղ են գտնվում ձեր կորցրած իրերը՝ հետևելով քարտեզի վրա: Այս ժամանակակից լուծումն ապահովում է ավելի քան 60 քառ. մետրի ծածկույթ:
Philips Somneo Զարթուցիչ Լույս

Philips Somneo-ն զարթուցիչ լույս է: Կլինիկորեն ապացուցված է, որ լույսը բարելավում է քունը և օգնում ավելի հեշտ արթնանալ առավոտյան։ Somneo-ն նմանակում է բնական արևածագին և մայրամուտին՝ համալրված խաղաղ ու հանգստացնող հնչյուններով, և նույնիսկ կլիցքավորի ձեր բջջայինը USB պորտի միջոցով: Մեզ դուր է գալիս լամպի սենսորային էկրանով ինտերֆեյսը, որն օգտագործումը դարձնում է աներևակայելի ինտուիտիվ: